Սարգիիս պիծակ

Սարգիս պիծակը, 14-րդ դարում Կիլիկիան Հայաստանում  ծնված մի տաղանդավոր տղա էր: Նա դեռ փոքր ժամանակից շատ լավ էր նկարում: Մի անգամ Սարգսենց տանը հյուրեր հավաքվեցին, ասում խոսում , ուտում խմում էին, բայց Սարգիսը, տան մի անկյունում իր ներկերի հետ նկարներ էր նկարում: Հանկարծ պատուհանի վրա մի պիծակ նստեց, Սարգիսը արագ հասցրեց նկարել պիծակին: Հետո իր նկարածը ներկայացրեց հյուրերին: Գինով հյուրերը մտածեցին, թե իսկական պիծակ է և որոշեցին քշել: Սթափվելուց հետո մի լավ քահ-քահ ծիծաղեցին: Եվ որոշեցին նրան պիծակ կոչել: Նա իսկապես որ պիծակ էր, կարողանում էր խայթել, տեղը դնել այն մարդկանց, որոնք իրենց վատ էին պահում, ագահություն էին անում, կամ ժլատություն:

Մի անգամ , մի հարուստ իշխան և եկավ և ասաց Սարգսին.

-Ես ուզում եմ քո բոլոր նկարները գնել,-ասաց իշխանը-ամեն նկարի դիմաց մեկ դիմացկուն նժույգ եմ խոստանում:

-Քահ-քահ, -ծիծաղեց Սարգիսը:

– Ո’չ, համաձայն չեմ.

-Ինչու՞,-խոժոռվեց իշխանը.

-Որովհետև, քո նժույգները երեք տարուց էլ չեն խրխնջալու, իսկ իմ նկարները, դեռ հազարավոր տարիներ հետո թռթռալու են,`զարմացնելու են մարդկանց և ուրախացնելու են նրանց  սրտերը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *