հայրենագիտություն

Ինքնաստուգում հայրենագիտությունից

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։ Հայաստանի Հանրապետության հարևան երկրներն են՝ դեպի հյուսիս և հյուսիս արևմուտք Վրաստանն է, դեպի հարավ և հարավ արևելք Իրանն է, դեպի հյուսիս արևելք և արևելք Ադրբեջանն է, իսկ դեպի հարավ արևմուտք և արևմուտք Թուրքիան է։ 2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։ Երևան Արցախ —… Read more Ինքնաստուգում հայրենագիտությունից

Առաջիկա ամիսների առաջադրանքները այստեղ են

Երևան Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան Մակերեսը`   300 կմ² Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ² Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի Տեղաբնակների անվանունը`   Երևանցի Հեռախոսային կոդը`   +374 (010) Փոստային ինդեքսները`   0001—0099 Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER Ընդհանուր… Read more Առաջիկա ամիսների առաջադրանքները այստեղ են

Երևանի արձաններ, և հուշարձաններ

Տիգրան – Խաչատուր Աբովյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է[4], ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում,… Read more Երևանի արձաններ, և հուշարձաններ

Զորաց եկեղեցի , Արատեսի վանք, Արփա գետ

Զորաց եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գյուղում։ Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Շինությունն ունի յուրահատուկ ճարտարապետական հորինվածք, որը բնորոշ չէ հայկական ավանդական եկեղեցիներին: Կառույցը առանձնահատուկ է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար,… Read more Զորաց եկեղեցի , Արատեսի վանք, Արփա գետ

Հաշվետվություն հայրենագիտությունից

Առաջին ուսումնական շրջանում, հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․ Իմ գյուղը Ինչպես են նշում Ամանորը Ճապոնիայում Իմ աշնանային արձակուրդների մասին Իմ աշնանային արձակուրդները Մասնակցել եմ մեծեփ սարի բարձունքին Ասորիների մասին տեղեկություններ Ամառվա ճամբհորդություններ Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները․ Պապ. թագավոր ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆԸ XIX ԴԱՐԻ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Արևմտյան Հայաստանն Օսմանյան

Ինչպես են նշում Ամանորը Ճապոնիայում

Ճապոնացիները իրենց Նոր տարվա տոնակատարության ընթաքն անվանում են <<Ոսկե շաբաթ>>: Բոլոր հաստատությունները դադարեցնում են իրենց աշխատանքը դեկտեմբերի 28-ից սկսած: Բոլոր մեծ մթերային խանութները, շուկաները ամանորյա առաջին երեք օրը չեն աշխատում: Տոնակատարությունից մեկ ամիս առաջ ամենուր տոնական իրարանցում է սկսվում: Ամանորին ճապոնացիները փողոցներում սառցե կերպարներ են տեղադրում,դրանք զարդարում են հատկապես Ճապոնիայի հյուսիսային քաղաքները: Ամանորյա զանգերի ղողանջները… Read more Ինչպես են նշում Ամանորը Ճապոնիայում

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում (KT-GE037)։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Անանուն լանջային էրոզիա

Անանուն լանջային էրոզիա, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզում, Ազատ գետի աջակողմյան ափերին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն]։

Արևմտյան Հայաստանն Օսմանյան

Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում եղել է մոտ 4-րդ դար՝ 1555-1923 թվականներին, երբ 1555 թվականին Ամասիայի հաշտության պայմանագրով՝ Հայաստանի 3-րդ բաժանումով արևմտյան մասն անցնում է Օսմանյան Թուրքիային։ 1639 թվականին Ղասրե Շիրինի պայմանագրով Հայաստանը կրկին վերաբաժանվում է և Արևմտյան Հայաստանն անցնում է Օսմանյան Թուրքիային և այս կարգավիճակը քիչ փոփոխություններով պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբը։ Արևմտյան Հայաստանի սահմանները ձգվում էին մինչև պատմական Փոքր Հայք՝ Անտիտավրոսի լեռներ, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, հյուսիսում՝ Պոնտական լեռներ։ Երկիրը վարչականորեն բաժանված էր 7… Read more Արևմտյան Հայաստանն Օսմանյան

Արմավիր

Մարզկենտրոնը`   Արմավիր Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995թ. Տարածաշրջանները`   Արմավիրի շրջան, Բաղրամյանի շրջան, Էջմիածնի շրջան Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք Գյուղական համայնքների թիվը`   94 համայնք Գյուղական բնակավայրերի թիվը`   95 բնակավայր Ընդհանուր տարածք`   1,242 կմ² Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   323,300 Բնակչության խտությունը`   260.3/կմ² Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է… Read more Արմավիր