Մայրենի

Գործնական աշխատանքի փաթեթից 36-40-րդ առաջադրանքները

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով: Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող: Երկնաքեր, Բարեմիտ, վատահամբավ, դյուրաթեք, խաժաչք, կյանքասեր, հանրաճանաչ, կյանքուրախ  37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով: Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն: Մանրանկարիչ, թռչնաբուծարան, գյուղատնտեսություն, մտահաղացում, արդյունավետ, աշխատասեր, հավասարակշիռ, բառագիտություն. 38. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն: Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք: 39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները: Օրինակ՝ քերել-քերիչ Գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպիչ, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտիչ, խմել-խմիչք, հագնել-շոր, ձգել-ձգան, փակել-փակիչ, խթանե-խթանիչլ, փաթաթել-փաթաթիչ, ճոճել-ճոճիչ, գանձել-գանձիչ, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկիչ, կապել-կապիչ, օրորել-օրորիչ: 40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով: Անսահման հզորություն ու անսանձ-ոչ սանձվող գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի-միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի-մայր քաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ-բոլորից մեծ պարտեզում և մեկամսյա-մեկ… Read more Գործնական աշխատանքի փաթեթից 36-40-րդ առաջադրանքները

«Հազարան հավք»-ի 7_րդ և 8-րդ հատվածները

7.ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է… Read more «Հազարան հավք»-ի 7_րդ և 8-րդ հատվածները

Գործնական աշխատանքի փաթեթից 31-35-րդ առաջադրանքները:

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով: Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել-նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք-բարձրարժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել-ընծաել` կովերի` ոսկուց ձուլած-ոսկեձուլ դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ-ավարտվեց, գարմանք ու հիացմունք առաջացրեց-զարմացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված-մարմարակերտ, նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ-մոռանալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները-պատմագիրները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի-ոճրագործի անունը: 32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով: Մատնաչափ- մատի չափ, կիսագունդ- կիսա գունդ, անհարթ- ոչ հարթ, անտեսանելի- ոչ տեսանելի, ինքնաշարժ-ինքնուրույն շարժվող, սկզբնական-սկսզբում սկսած, արեմտաեվրոպական- արմտյան եվրոպական, աստղադիտարան- աստղերի դիտարան, համաշխարհային-համայն աշարհի, հավասարաչափ-հավասար չափով:   33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ: Ա Անդրկովկաս, հակադարձ, համադրել, ենթակշիռ,… Read more Գործնական աշխատանքի փաթեթից 31-35-րդ առաջադրանքները:

«Հազարան հավք»-ի 5-րդ և 6-րդ հատվածները։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ -Որտե՞ղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս: Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ… Read more «Հազարան հավք»-ի 5-րդ և 6-րդ հատվածները։

«Հազարան հավք»

Արան թագավորն ու Անմահական այգին  Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։ էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի… Read more «Հազարան հավք»

Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։      Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։ Բացի դրանից, Եփրեմ… Read more Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Գործնական աշխատանքից 27-30

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով: Ա. Լուն ուղտ դարձնել- չափազանցնել Բ. Շունչ տալ- կենդանացնել Գ. Սիրտ անել- դուխավորվել Դ. Լույս սփռել- բացահայտել 28. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր: Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել: Ընկերս աչքերով ուտում էր քննության իմ պատասանները: Դասատուների խելքը ուտում ենք ամեն օր: Ես վերջապես կարողացա իմ մաթեմատիկական հրաշալի ունակությունները լույս աշխարհ բերել: Ես գյուղում գիշեր ցերեկ էի անում աշխատելով:… Read more Գործնական աշխատանքից 27-30

Ծույլ տղա

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ: – Ի՞նչ արհեստ սովրիմ, – փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ… Read more Ծույլ տղա

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ. 5 – Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց… Read more Ոսկի և երկաթ

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Թեսթ 5 Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու: … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս…… Read more Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը