արևմտահայերեն

Արեւելահայերէնէ արեւմտահայերէն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից: Ես աշխատում եմ գործարանում: Մի թռչուն թռավ արտից: Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: Սովից քունը չէր տանում: Մի օր երեխաները դպրոց էին գնում: երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։… Read more Արեւելահայերէնէ արեւմտահայերէն

Նապաստակի մը օրագիրը 

Առավոտ կանուխ դուրս ելաւ Խոտերուն, ծառերուն փաթրթված, կաղամբի գույնով, մատղաշ արև մը կար:է Աբևն Հոտվտացի, ետ առաջ երկնցա, շաոփ շաոփ ականջներս Իրարու զարկի։ Զգո՛ւյշ, աղմուկ մը, Իսկույն տունս մտա ու հսկեցի: Ոչինչ, թերևս տերև մըն էր վար ինկավ: Նորեն դուրս ելա, չորս դիս նայեցա ու Հոփ ցատկեցի բանջարանոցը։  Այս թռչունները ո՛րքան շաղակրատ են, Աստված իմ. Հոս կթռչին, Հոն կթռչին. կըտ կետ, կտուցնին հոս կզարնեն, հոն կզարնեն ու թև թևի, չգիտես, ո՞ր աշխարհներ կթռչին: Սիրտս դող կելլե, երբ անոնց ստվերները հանկարծ քովես կանցնին, երբ ծառերեն պտուղներ թըփ վար կձգեն:  Որքա՜ն կսիրեի ես ալ ուրիշ աշխարհներ տեսնել, Է՛Հ, եթե ես ալ թռչունի պես թևեր ունենայի, ունենայի նաև սա բանջարանոցի աքաղաղին ձայնը… Ի՞ նչ կըլլար՝ սա գեղեցիկ, արծաթյա մուշտակիս վրա երկու լայն թեւեր ըլլային։ Կտուց ունենալ չէի սիրեր, իմ պոչը ճերմակ ծաղիկներու փունջին չափ գեղեցիկ է: Կուզեի լոկ զույգ մը լայն թևեր՝ բարձրեն թոչելու ու աքաղաղի զիլ ձայնով երգելու համար…  Հի՜, մի՛ խնդուքս չեմ կրնար զսպել ամեն անգամ, երբ սա անծոտ(կեղտոտ) անծեղին (շատախօս թռչուն) ձայնը կլսեմ։ Իր փոքրիկ քոսոտ ձագուկները, բույնեն դուրս սա տանձենիին չորցած ճյուղերուն վրա կշարէ, ու Ինք՝ մեջտԷլը կեցած՝ կսկսի երգել խէ՜, խէ՜։ Երգած պահուն մարմինը ետ առաջ կշարժի, վիզը այնքան կերկնցնէ ու կպոռա, որ կարծես կոկորդին մեջ խոշոր կեռաս մը կայ:  Հի՛, հի՛ խնդուքս կուզա ամեն անգամ, երբ սա անծեղը կտեսնեմ:                                                                                     II  Այսօր թուփերուն տակեն սահելով կամաց մը դդմանոցը մտա: Թումբին վրա երկնցած՝ տեսա սատկած օձ մը արագիլի մր կտուցեն ինկած. շուրջը կբզբզային կանաչ ու փայլուն իշամեղուներ:   Սովորականին պես, խոշոր ու ոսկեգույն դդումի մը ետև պահվտեցաւ: Հը՜շշ, խշրտուք մը։ Ոչինչ, միևնույն կրիան է, նախշուն խեցիով(պատեան), որ ամեն օր, միևնույն ժամանակ, միևնույն ճամփով կանցնի, չգիտես ո՞ւր կերթաս: Չորս ճանկերը դուրս  ձգած՝ վիզը այնքան դուրս ցցած է, որ կարծես խեցիեն դուրս պիտի ելլե: Ի՞նչ տգեղ է, Աստված իմ, Սակայն կըսեն, որ այն գիտե աշխարհի ստեղծագործությունը, կհիշե, թե երբ շինուեցավ խաթուն Մահայենց խոշոր տանձենին։                                                                                   III  Այսօր, իրիկնադեմին, դդմանոgեն լսեցի միևնույն անծեղին ձայնը: Հի՜, հի՜, եթե սա սպիտակ աքիսին (գիշատիչ մը որ հաւնոցի անասունները կը հալածէ) վրա կաղամբի տերեւներ փակցնենք, ճիշտ ու ճիշտ կունենանք մեր երանելի անծեղը…                                                                                   IV  Կեսօր է։ Ամեն դի՝ խաղաղ: Մեղուները տակավին աստղադդումի ծաղիկներուն շուրջ կդառնան: Գլխուս վերև մժեղները պարս (մեղուներու խումբ) կուգան: Հեովեն կլսեմ միայն փայտփորին ղրգ, ղրգ ձայնը ու ես՝ ականջներս  ետ առաջ ձգած, երեք ոտքերս ծալլած ու ետևի մեկ ոտքս երկնցուցած, դդումի լայն տերևներուն սակ, աչքերս բաց գնացայ:  Չգիտեմ՝ ուրքան քնացա: Հանկարծ ականջներէս կախուեցա օդին մեջ: Ա՛Հ Աստված իմ, բանջարավաճառին փոքրիկ մանուկն էր: Ցնցվեցա, ոտքերս իրար խառնեցի ու վերջապես ձեռքը խածի ու փախա: Մանուկը սկսավ լալ: Ա՜հ՝ այդ փոքրիկ դեւին ձեռքեն հազիվ ազատեցա:                                                                                  V  Այս առավոտ կանուխ, տունես քիչ հեռու, բանուկ (յաճախ գործածուած) ճամփուն վրա տեսա լեռներու պես իրարու ետև շարված ուղտերու կարավան մը։ Ամեն անգամ, որ կանցնին անոնք, ինծի այնպես կթվի, թե հսկա ամպերն են, որ վար կիջնեն, ոտքի կելլեն ու ետևէ ետև կարավան կկազմեն։ Սակայն ի՞նչպես եւ ո՞րտեղեն, նորեն վիզերնին տնկած և առջևի երկու ոտքերնին ծալլած, ետևի ոտքերու թափով դեպի երկինք կցատկեն։ Այդ  հսկաները առանց թեւի ի՞նչպես պիտի թռչին, Աստված իմ։                                                                                  VI  Այսօր առվի մը եզերքը փոքրիկ լեռան մը ձևով մարդ մը, բահը գլխուն տակ, երկու ծունկները ցցած՝ քնացեր էր: Առաջին անգամ հսկա ապառաժ (ժայռ) մը կարծեցի ու հոփ ցատկեցի ծունկերուն վրա: Հանկարծ զգացի՝ ժաժ (չոր ճիւղի բեկորներ) ելավ, ծունկները շարժեցան:․ Ցատկեցի իսկույն ու փախա: Այն ատեն միայն գիտցա, որ պառկողը ջրտվոր մըն էր։                                                                               VII  Գիշեր։ Լուսնկան ո՛րքան լայն ու կլոր է, այնքան նման բանջարանոցի խոշոր դդում ին» (Արդյո՞ք դդում մը չէ ): Մի քիչ անոթի էի։ Ուզեցի Աղբար Թորիկենց բանջարանոցը մըտնել: Կամաց մը պատեն վար նետվեցա, ինծի հետ վար ձգելով ականջները շշած խխունջ մը: Ուռենիի մը տակ, կլոր ու լայն սունկի մը վրա պպզած՝ տեսա, որ կանաչ գորտ մը, աչքերը դուրս ձգած, լուսնկան կդիտեր։ Զիս որ տեսավ՝ սունկին տակ կորսվեցավ հանկարծ: Զգո՛ւյշ, հեռվեն շատ մութ բան մը անցավ արագ։ Թերևս ոզնի մըն էր։ Թուփերուն տակեն անցա կամաց: Հը՜շշ, վտանգ կա: Բանջարավաճառին կինը ճրագը դեռ նոր կմարեր:  Այսօր արևին տակ կքալեի, երբ տեսա, որ սև ու այլանդակ ոզնիի պէս բան մը ինձ կը հետեւէր: Սկսա փախչիլ արագ: Ա՜հ, Աստված իմ, անտառին ծառերը հսկա բանակներու պես ոտքի ելան ու իմ հակառակ ուղղությամբ սկսան արշավ մը: Այդ մութ կենդանին որքա՜ն արագ կվազե, ճիշդ ոտքերուս քովեն։ Կանգնեցա հանկարծ. կենդանին ալ կանգնեցավ: Հոս ցատկեցի, հոն ցատկեցի, մինչև վերջապես ստուգեցի, որ այդ այլանդակ կենդանին ուրիշ բան չէր, եթե ոչ իմ ստվերը:                                                                                   IX     Միջօրէի մոտ է. ամեն ինչ՝ խաղաղ: Չորցած առվի մը մեջ սկսա միջատներուն հետ խեղկտուկ մը: Երբեմն ալ կըռնակիս վրա պառկած կխեղկտայի արևաճառագայթ-ներուն հետ,երբ հսկա եզ մը ճարակելով (վնաս հասցնել) ինծի մոտեցավ։ Եզան վիզը կար մետաղյա զանգակ մը։ Մի՞թե իր մարմնի մեկ մասը չէ այդ զանգակը. ես այդ չգիտեմ։ Ի՞նչ հսկա է, աստված իմ: Ոտքերեն մի քիչ հեռու մանկլավիկի (ուրիշի կամքին խամաճիկ եղող անձ) մը պես այլանդակ կցատկռտեր ուռեցած գորտ մը: Եզը կճարակեր ու միևնույն ատեն իր պոչով իր գլխու չանչումով կփախցներ նաև ճանճերը, որոնք կսիրեին կոտոշներուն վրա թառիլ:  Եզը երբ զիս տեսավ, պահ մը կանգ առավ, աչքերը խոշորցուց, ականջները չթեց ու գլուխը իմ կողմ չանչեց, հեռվեն իմ վրա նետելով շողինքը: Ես ցատկեցի ընդոստ. ետև նայեցա, որ եզր նորեն իր ճարակով զբաղված էր: Նույն պահուն տեսա, որ մողեզ մը զարհուրանքով առվեն վար իջավ, իր հետ գլտորելով փոքրիկ խժեղներ։ Ա՜Հ, Աստված իմ, մողեզին պոչը ամբողջ, մեջքին կիսով կտրված էր։ Այն ատեն միայն գիտցա, որ պատանի խաշնարածներ(հովիւ) շատ հեռու չէին: Ցանկապատէ մը կամացուկ ներս սահեցա:  Հոն տեսա, որ երկու նապաստակներ իրարու հետ կխաղային: Առաջին անգամ, երբ զիրար նկատեցինք, սոսկացինք: Հետո իրարու մոտեցանք, իրարու պոչ հոտվտացինք: Այղ կերպով ծանոթացանք իրարու ու սկսանք խեղկտալ, իրարու վիզ փաթթվելով։ Մեկը որքա՜ն գեղեցիկ էր… Մենք, երկուքս ալ անոր հետն էր, որ կխեղկտայինք (անհամ կատակներ ընել)…  Այս գիշեր երազիս մեջ տեսա, որ այն մեկին գլուխը խոշոր կաղամբ մըն էր եղեր:                                                                              XI            Առավոտ կանուխ գացի հանդիպեցա այն մեկին: Գլուխը միևնույնն էր: Միասին կաղամբ ուտել գացինք: Դդմանոցեն անցած ատեն, ավա՛ղ, տեսա, որ ան խոշոր դդումը չկար: Ճիշտ մոտը ինկած էր բանջարավաճառին ծրխամորճն ու ծխատուփր։ Այդ օր Երկուքս միասին խնդացինք այն քոսոտ անծեղին վրա։ Է՛հ, որքա՜ն երջանիկ եմ: … Read more Նապաստակի մը օրագիրը