Day: May 4, 2024

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը, մակերևույթը

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը Աֆրիկա մայրցամաքը զբաղեցնում է 30,3 մլն կմ² տարածք (ՀՀ տարածքից մոտ 1000 անգամ ավելի): Նրա աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է տաք ջերմային գոտում գտնվելը, սահմանակցումը Եվրասիային և այն, որ հասարակածով և Գրինվիչի միջօրեականով տարածքը կարելի է բաժանել 4 մասերի: Ընդ որում, տարածքի մեծ մասը գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդերում:   Աֆրիկայի ծայրակետերն են՝ հյուսիսում՝ Էլ-Աբյադը, հարավում՝ Ասեղի հրվանդանը, արևմուտքում՝ Ալմադի (Կանաչ) հրվանդանը և… Read more Աֆրիկայի աշխարհագրական դիրքը, մակերևույթը

Դարձվացքներ

1. Ականջ անել — Ի նկատի ունենալ, հաշվի առնել 2. Ականջը արնոտել —  Ամուսնացնել, Նշանել 3. Ականջը լցնել — Տրամադրել մեկի դեմ 4. Ականջը խոսել — Ականջի մեջ խշշյուն զգալ 5. Ականջները ցցել — Ուշադրությամբ լսել 6. Ականջը ծակ — Շուտ չլսող 7. Ականջը ծակել — Շատ սուր ձայն հանել 8. Ականջը կախել — Լսել, ուշադրություն դարձնել 9. Ականջը կանչել — Ականջը խոսել 10. Ականջը կտրել — Ամուսնացնել, Նշանել