Էջմիածնի Գանձատուն-թանգարան

Մենք այսօր այցելեցինք Էջմիածնի Գանձատուն-թանգարան, որը գտնվում է Էջմիածնում: Սկզբում ծանոթացանք Այվազովսկու ծովանկարներին, այդ նկարները ինձ վրա թողեցին շատ խոր տպավորություն: Դրանք ունեին իմաստ և կարծես թե իրական լինեին, մեզ ասացին որ այդ բոլոր նկարները բնօրինակներ են: Ինձ թողնեին` ամբողջ կյանքս դրանց նայելով կանցկացնեի: Հետո գնացինք մի վայր, որտեղով կարծես դու անցնում էիր, մեր պատմության միջով, զգում մեր սրբերի տառապանքները, ցավերն ու տանջանքներ, զգում էր հաղթության զգացումները, և վերջի վերջո շնորհակալ էիր լինում Աստծուց, որ դու հայ ես, քանի որ տեսնում էիր հայերին իրենց իրական տեսքով: Մենք այնտեղ տեսանք Գեղարդը, որով խոցել են Հիսուս Քրիստոսին, որպեսզի տեսնեն արդյո՞ք նա մահացել է արդեն, թե՞ ոչ: Տեսանք Նոյյան տապանի մասունքները, Քրիստոսի խաչի մնացորդներ, որը կայսրուհի Հեղինեն գտել էր հողի տակից: Տեսանք և ուրիշ հնություներ: Հետո այդ մտքերով նստեցինք ավտոբուս և գնացինք տուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *