Վագրի մասին

Թագավորություն-Կենդանիներ
Տիպ-Քորդավորներ
Դաս-Կաթնասուններ
Կարգ-Գիշատիչներ
Ընտանիք-Կատվազգիներ
Ցեղ-Պանտերա
Տեսակ- Վագր

Հետքրքիր փաստեր վագրերի մասին

Վագրը կարող է կշռվել 180-260 կգ:

Վագրը կարող է աճել 6-ից 11 ոտք: Վագրի պոչը կարող է լինել 3 ոտք:

Վագրը կարող է վազել 40մղոն/ժ արագությամբ և կարող է թռնել 16 ոտք բարձրությամբ:

Վագրի մռնչոցի ձայնը կարող է լսելի լինել երկու մղոն հեռավորության վրա:

Վագրի ժանիքները կարող են աճել մինչև 3 ինչ: Օգտագործելով իրենց ժանիքները,վագրերը հեշտությամբ կարող են իրենց որսի ողնաշարը ջարդել:

Ի տարբերություն կատվազգիների մեծ մասին, վագրին դուր է գալիս շրջապատված լինել ջրով և ապրել ջրային մարմինների կողքին: Նա կարող է լողալ մինչև 4 մղոն հեռավորություն:

Վագրերը երկար ժամանակ է ինչ կան: Ամենավաղ գտած ոսկորներից մեկը պատկանում է վագրին, որը գտնվել է Չինաստանում և կարծում են, որ վագրերը 2 միլիոն տարեկան են:

Վագրը աշխարհում ամենասարսափելի կենդանիներից մեկն է: Չնայած արու առյուծը երբեմն պասիվ դրվածք է ընդունում, վագրը նույնանման վարք չունի: Խորհուրդ չեն տալիս մեջքով պտտվել վագրին նույնիսկ այն դեպքում, երբ վանդակի մեջ է:

Վագրի թուքը հակասեպտիկ հատկություններ ունի: Ամեն անգամ, երբ վագրը վիրավորվում է, օգտագործում է իր լեզուն, վերքը լիզելու և մաքրելու համար: Թքի միջի հակասեպտիկ հատկությունները  օգնում են վերքը բուժել ավելի արագ և կանխել մանրէների ցանկացած աճ կամ վարակի տարածում:

Այսօր, վագրը ընկնում է վտանգված կենդանատեսակների բաժնում:

Ինչպես մարդիկ չունեն նույն մատնահետքերը, այնպես էլ վագրերը ունեն եզակի նախշեր:

Վագրերը ոչ միայն շերտեր են ունենում իրենց մորթու վրա, այլև շերտեր են ունենում իրենց մաշկի վրա: Շատ դեպքերում վագրը ունենում է ավելի քան 100 գիծ, և նրա մորթին ստեղծում է նաև կատարյալ քողարկում:

Քայլելիս, վագրը ներս է քաշում իր ճանկերը, որի պատճառով նրանց ոտնահետքերում երբեք չեն երևում ճանկերը:

Վագրերը հիմնականում սիրում են մնալ մենակ և միանում են միայն այն ժամանակ, երբ պետք է ձագեր ունենան։

Երբ վագրերը շարժվում են խմբով, այդ խումբը անվանում են Ամբուշ կամ Ստրեյկ։

Վագրը բնության մեջ ապրում է 10-15 տարի, իսկ անազատության մեջ 26 տարի։ Ավելի շատ վագրեր ապրում են անազատության մեջ, քան բնության մեջ։

Վագրի միակ թշնամին մարդն է:

Վագրի ամենամեծ սպառնալիքները իրենց բնակավայրի կորուստն է և իրենց որսի կորուստը:

Վագրի ամենամոտ ազգակիցը առյուծն է:

Մայր վագրը ծննդաբերում է իր ձագին, 100-112 օր փորի մեջ կրելուց հետո: Այդ ժամանակաշրջանից հետո, մայր վագրը ծննդաբերում է 2 կամ 3 կույր վագր ձագերին:

Շատ դեպքերում, էգ վագրը ծննդաբերում է 1-6 վագր ձագ: Սակայն շատ դեպքերում էգ վագրը ծննդաբերում է 2-3 վագրի ձագ:

Վագր ձագերի գրեթե 50 տոկոսը չեն կարողանում գոյատևել առաջին 2 տարին: Այն վագրերից, որոնք գոյատևում են, միայն 40 տոկոսն է ապրում այնքան երկար, որ կարողանում են իրենց տարածքը հաստատել և ձագեր ունենալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *