Գործնական աշխատանք (60 — 65)

60. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի
ուղևորը սիրտը դող ընկած — վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ —  կարեկցել:

-Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան — անիմաստ  է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան
ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին — մեքենայի վրա ինքնաթիռ ընկավ:

61. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Վարդագույն ակնոցով նայելիս ես քեզ եմ հիշում:

Լավ է ես այս անգամ ջրից չոր դուրս եկա:

Ընկեր Երանուհու համբերության բաժակը դեռ չի լցվել:

Ես ձեռք մեկնեցի ընկերոջս:

Այս անգամ տատիկս ինձ քաղցր աչքով նայեց:

62. Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։

2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։

3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։

4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն (դասախոս, դասախոսի)։

5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

63. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:

Ա. Դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրել, ուրբաթ, փրբուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համփուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սքավոր, նորոքել, մուգ, (կապույտ) ավագ:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ:
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր, դադար, օդանցք, անօդևան, բացօթյա:

64. Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.
-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտեղ եմ պահել մեր կախարդական շղթան։

2. Աղվեսն ագռավին խնդրեց.
-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:
Աղվեսն ագռավին խնդրեց, որ երգի, որովհետև շատ լավ էր երգում։

3. Արջն աղվեսին ասում էր.
-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
Առջն աղվեսին ասում էր, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է։

4. Պապս ասաց.
-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Պապն ասաց, որ իր իմացած միակ լեզուն հայրերենն է։

Եղբայրս ասաց․
-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
Եղբայրս ասաց, որ նա շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ։

5. Տղան ասաց.
-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
Տղան ասաց, որ չգիտի քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են։

65. Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր-մուրալ, ամուր
վազ-վազք, ավազ
տար-տարա, վտար
ական-մական, ականթ
շուն-աշուն, շունչ
այր-այրի, վայր
ավար-ավարա, տավար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *