Գործնական աշխատանքից 27-30

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել- չափազանցնել

Բ. Շունչ տալ- կենդանացնել

Գ. Սիրտ անել- դուխավորվել

Դ. Լույս սփռել- բացահայտել

28. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Ընկերս աչքերով ուտում էր քննության իմ պատասանները:
Դասատուների խելքը ուտում ենք ամեն օր:
Ես վերջապես կարողացա իմ մաթեմատիկական հրաշալի ունակությունները լույս աշխարհ բերել:

Ես գյուղում գիշեր ցերեկ էի անում աշխատելով:

Ես գլխի ընկա, որ համադասարանցիս ինձ խաբում է”

Ես տապոռով պապիից փախնելուց մտա հազար ու մի ծակ ու ծուկ

29. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Ընկերոջս տեսնելուն պես նրան սկսեցի ձեռքով անել:

Ես բակային աշխատանքներ ձեռքով եմ անում:

Ես ուզում եմ մտնել դասատուներիս աչքը:

Մոծակը աչքս մտավ:

Ես իմ ընկերներին միշտ ձեռքս մեկնում եմ:

Ընկերս կախվել էր ժայռից, ես մեկնեցի ձեռքս և օգնեցի նրան որ բարձրանա:

Ընկերս գետնի տակ մտավ ամոթից, երբ դասատուն սկսեց թվել նրա արած չարություններ:

Ես մտա կողքի աթոռի տակ, որպիսզի ավելը գլուխս չցվրի, և քարերը վերջ չդնեն իմ կյանքին:

30.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի – Ժամանակակից ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար- անխնա  օգտագործման և ջրի ամբարներիջրամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու-անընդհատ աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի-անլուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների-սրտանոթների համակարգը հիվանդ է դառնումհիվանդանում է առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *