Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տնօրեն – օ
    Երգել – գ
    Վերադարձ – ձ
    Առաջին – ջ
  1. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
    ա/ մենակ  –  մենավոր

բ/  սաստիկ   – Ուժգին

գ/ նոր   – ժամանակակից

դ/ փոքր     – պստիկ

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

  1. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

   դ/ դերասանուհին

 

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  1. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

___________________                     _____________________

____________________                    _______________________

____________________                    _______________________

____________________                    _______________________

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա      ________________մայրիկս

ստորոգյալ    _______________ տանում էր

 

  1. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:
    Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
    Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Սխալ
    Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Ճիշտ
  3. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:
    Իր մորը
    12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
    Երբ մայր խայտառակված դուրս եկավ բեմից:
    13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

  1. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *