Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:

Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.Թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ
2.Ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում
3.Լողում խիտ աղաջրի մակերևույթին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *