Թումանյան մաթեմատիկոս

  • Պոչատ աղվեսի պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90:9×5=50սմ

Պատ․՝ 50 սմ։

  • <<Կիկոսի մահը>> հեքիաթում  հայրը աղջկանը  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

    Պարզվեց որ աղջիկը կկարողանա բերել 2լ ջուր

  • <<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի համար անհրաժեշտ մորթու  երկարության  3/4  մասն էր։1)40:4×3=302)30×2=60 սմ

Պատ․՝ 60 սմ։

  • <<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

6/6-2/6=4/6=2/3

Պատ․՝ 2/3 մասը։

  • <<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը   3 անգամ շատ էր կշռում յուղից։

1)3+1=42)100:4=253)25×3=75 կգՊատ․՝  75կգ։

Խաչբառ

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1+69=70 = Հ

  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի վեցնապատիկը։

100×6=600 = Ո

  • Գտիր 27000  և 9 թվերի քանորդը։

27000։9=3000 = Վ

  • Գտիր 245  թվի  2/7 մասը։

245։7×2=70 = Հ

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

1 = Ա

  • Ո՞ր թվի  5/8  մասն է  հավասար 250-ի։

250։8×5=400 = Ն

  • Նարեն ու Նարեկը միասին ունեն 1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։

1+2=3

1200:3=400 = Ն

  • Քանի՞ բաժանարար  ունի 16 թիվը։

16 բաժանարարներ են 1,2,4,8,16 ուրեմն 5 հատ են։ 5=Ե

  • Գտիր 50  և 40 թվերի արտադրյալը։

50×40=2000 = Ս

Հորիզոնական

  • Ո՞ր թվի  2/3 մասն է հավասար  6-ի։

6×3:2=9 = Թ 

  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։

600 = Ո

  • Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի  յոթնապատիկը։

1000×7=7000 = ւ

  • Գտիր 24000  և 120  թվերի քանորդը։

24000:120=200 =  Մ

  • Ո՞ր թիվն է հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։1 = Ա
  • Ն
  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը։

100×3=300 = Յ

  • Գտիր 24  թվի ամենափոքր  բաժանարարը։

1= Ա

  • Տուփում կան 100 կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի գնդիկներից։

299+100+1=400 = Ն

Հ
Ո
Վ
Հ
Ա
Թ Ո ւ Մ Ա Ն Յ Ա Ն
Ն
Ե
Ս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *